Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ

Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ: Այս մասին գրում է Kazfootball կայքը: Ըստ աղբյուրի՝ Բարսեղյանը ակումբի հետ կմեկնի ուսումնամարզական հավաքի, որը կկայանա Պորտուգալիայում: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: Մինչ այս Բարսեղյանը հանդես էր գալիս ղազախական մեկ այլ թիմում` «Կայրաթ»-ում, որի կազմում մասնակցել է 29 խաղի` դառնալով 14 գոլի հեղինակ: