Ռուս կինը գրեթե երկու շաբաթ ապրել է  մահացած դստեր մարմնի հետ

Ռուս կինը գրեթե երկու շաբաթ ապրել է մահացած դստեր մարմնի հետ

Նիժնի Նովգորոդի բնակչուհին գրեթե երկու շաբաթ տանը պահել է իր մահացած դստեր մարմինը: Կինը պնդել է, որ նրան տարել են այլմոլորակայինները, իսկ դին պարզապես մնացել է Երկրի վրա՝ գրում է life.ru-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ Բելինսկու փողոցում գտնվող ինը հարկանի շենքում: Աղջիկը ընկել է բազմահարկ շենքի բնակարանի պատուհանից: Հարևանների պատմությունների համաձայն՝ նրանք սկզբում չեն պատկերացրել, որ ընկածը աղջիկ է, քանի որ նա հագնված է եղել «որպես ծեր տղամարդ»: Տարօրինակ էին նաև ավելի ուշ տեղի ունեցած դեպքերը։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերից հետո աղջկա դին վերադարձվել է դիահերձարանից, և կինը հրաժարվել է դստեր դին հանձնել թաղման բյուրոյի աշխատակիցներին: - Տանտիրուհին իրեն պահել է ծայրաստիճան ոչ ադեկվատ: Նա ասել է, որ ախտորոշումը սխալ է, իրեն դուր չի գալիս այն, ինչ գրել են բժիշկները: Նրա դստերը պարզապես տարել են այլմոլորակայինները և դին թողել մեզ մոտ, - պատմել է հարևաններից մեկը: Այլմոլորակայինների և ճառագայթահարման վախի պատճառով հանգուցյալի մայրը փայլաթիթեղով պատել է ամբողջ բնակարանը: Հաջորդ տասներկու օրերի ընթացքում հարևանները փորձել են նրան համոզել, որ թաղեն դստերը, բայց նա հրաժարվել է: Արդյունքում հանգուցյալի դին դուրս է բերել բնակարանից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և ոստիկանների կողմից՝ չնայած կնոջ դիմադրությանը: Նույն օրը հանգուցյալի դին թաղել են տեղական գերեզմանատանը: Նրա մայրը ուղարկվել է հոգեբուժական կլինիկա: