Փորձագետը խոսել է երեխաների ոչ ճիշտ սննդի վտանգների մասին

Փորձագետը խոսել է երեխաների ոչ ճիշտ սննդի վտանգների մասին

Ոչ ճիշտ սնվող երեխան հետագայում կարող է կորցնել մինչև հինգ տարվա կյանք։ Այս մ ասին ասել է Ռուսաստանի Սննդառության և կենսատեխնոլոգիայի դաշնային կենտրոնի տնօրեն Դմիտրի Նիկիտյուկը: «Մանկական տարիքի բնակչության կյանքի տևողությունը ուղղակիորեն կապված է սննդի հետ: Պարզվել է, որ նախադպրոցական շրջանում մշտական անբավարար սնունդը կյանքի տևողությունը նվազեցնում է միջինը երկուուկես տարով, իսկ անբավարար սնունդը դպրոցական շրջանում ևս 2,5 տարի է պակասեցնում է կյանքից», - ասել է Նիկիտյուկը: Նիկիտյուկը նշել է, որ մանկական սնունդը լուրջ խնդիր է, որը ուսումնասիրվում է ամենաբարձր մակարդակով: «Մեծահասակների հիվանդությունների մեծ մասը ծագում է մանկական տարիքում անբավարար սնուցման պատճառով ... Խնդիրը պահանջում է լայնածավալ ուսումնասիրություն»,- հավելել է գիտնականը: