Սա ԱԺ ամբիոն է, ոչ թե ֆեյսբուքյան որևէ ակտիվիստի էջ. Գորգիսյանը՝ Գրիգորյանին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կոչ է անում սպասել մի քիչ. «Եվ այդ փչացած համակարգում, որի հանդեպ չկա վստահություն, չստեղծենք ավելի բարդ մի մոտեցում, որի արդյունքում համակարգը միևնույն է՝ չի աշխատելու»: Հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ Գորգիսյանն ասաց. «Եկեք մնանք քաղաքական բանավեճի մակարդակին. մենք չենք ստում: Սա ԱԺ ամբիոն է, ոչ թե ֆեյսբուքյան որևէ ակտիվիստի էջ, որ ոնց ուզենք՝ ելույթ ունենանք»:     Մանրամասները՝ տեսանյութում: