Մենք չպետք է մի օրենք բերենք ու վիճակն ավելի վատթարացնենք. Սասուն Միքայելյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Ինձ չի թվում, որ համատիրությունների գումարները բանկերով կամ էլեկտրոնային տարբերակով մուծելը հարցի լուծում է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ խնդիրն ավելի գլոբալ է. «Մեր Հրազդանում 17 տարի ոչ մի ջեռուցվող մանկապարտեզ չի եղել»: «Մենք չպետք է մի օրենք բերենք ու վիճակն ավելի վատթարացնենք»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը:   Մանրամասները՝ տեսանյութում: