Բոլորը չեն, որ պարոն Դանիելյանի նման օրինապաշտ են. Նաիրա Զոհրաբյանը հեգնեց

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Համատիրությունները մեռելածին կառույցներ են և չեն կատարում իրենց ֆունկցիաները»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ պետք է փոխվի շենքերի կառավարման մոդելը. «Ես բարեխիղճ վճարող եմ, սակայն որպես ծառայություն ոչինչ չեմ ստանում»: «Մենք չունենք պարոն Դանիելյանի էնտուզիազմը՝ 3 ամիսը մեկ համատիրության ժողով հրավիրելու, և նրա նման օրինապաշտ չենք»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը   Մանրամասները՝ տեսանյութում: