Գումարներն օգտագործվում են համատիրության անդամների աշխատավարձի համար. մոդելը պետք է փոխվի. Եղիազարյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ հավաքագրված գումարների մեծ մասը օգտագործվում է զուտ համատիրության անդամների աշխատավարձի համար. «Մենք պետք է համատիրության մոդելը փոխենք, որպեսզի հետո չասեն՝ աշխատավարձ տվեցինք, գումար չկա, որ այդ խնդիրները լուծենք, ծառայություններ մատուցենք»: Նրա խոսքով՝ տեխնիկական փոփոխությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել, ֆունդամենտալ խնդիրները մնում են օդում առկախված. «Կանխիկ գումարը փոխելով անկանխիկով՝ չեմ կարծում, թե այս խնդիրները կլուծվեն»:   Մանրամասները՝ տեսանյութում: