Շատ համատիրություններ մատ են թափ տալիս, թե՝ դատի կտանք. Պե՞տք է այդ վճարը լինի պարտադիր. Մելքումյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Շատ համատիրություններ մատ են թափ տալիս, թե՝ դատի կտանք, բայց եթե մարդը չի ուզում, կարող է չօգտվել համատիրության ծառայությունից, և դրա համար որևէ իրավական հետևանք չկա, քանի որ պատշաճ պայմանագիր չկա»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախագծի հեղինակ Վաղարշակ Հակոբյանին նա հարցրեց. «Մեզ պե՞տք է արդյոք համատիրության վճարը դառնա պարտադիր՝ ինչպես, ասենք, աղբահանության վճարը»: Մելքումյանի խոսքով՝ այս խնդիրը համալիր լուծման կարիք ունի:   Մանրամասները՝ տեսանյութում: