Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց: Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ Մխիթար Պապոյանը հրապարակեց այս որոշումը` այդպիսով բավարարելով մեղադրող կողմի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը: