Առաջարկում ենք համատիրության վճարումներն իրականացնել բանկային հաշվի վրա. Վաղարշակ Հակոբյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բազմաբնակարան շենքերի և Համատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Մարդիկ արդարացիորեն հրաժարվում են համատիրություններին փոխանցել գումարներ, քանի որ չկա անհրաժեշտ գործիքակազմը կամ եթե կա, այնքան էլ լավ չի աշխատում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք առաջարկում են համատիրության վճարումներն իրականացնել ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկային հաշվի վրա, որպեսզի թափանցիկ լինի ընդհանուր հավաքագրված գումարի քանակը. «Շենք առ շենք բացվելու են հաշիվներ և ենթահաշիվներ»:   Մանրամասները՝ տեսանյութում: