Իրանի կառավարությունը հերքել է ցույցերի ընթացքում 1000 զոհերի մասին ԱՄՆ-ի տվյալները

Իրանի կառավարությունը հերքել է ցույցերի ընթացքում 1000 զոհերի մասին ԱՄՆ-ի տվյալները

Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հազար զոհերի մասին ԱՄՆ-ի իշխանությունների տարածած տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ ԱլիՌաբիին՝ հավելելով, որ Վաշինգթոնը այդ տեղեկությունը հաստատող որևէ ապացույց չունի: Դեկտեմբերի 5-ին Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել էր, որ Թեհրանը պատասխանատվություն է կրում բողոքի ակցիաների մոտ հազար մասնակցի սպանության համար։ Նույն օրը Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանում բողոքի ցույցերի անմեղ զոհերը պետք է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ է փոխհատուցում վճարել: Ի դեպ, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն: