Պրիմիտիվ ժուլիկություն է. Վահագն Հովակիմյանը՝ Հանրապետականներին

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը, իսկ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդրի լուծման համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Նրա խոսքով՝ սրա լուծման համար համայնքների միավորումն այլընտրանք չունի: