Այնքան առաջ ենք անցել, որ հիմա ԵՄ-ն չի հասցնում Հայաստանի հետևից․ Հովհաննես Իգիթյան

Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով Մոգերինիի հայտարարությանը, նշեց, որ Հայաստան -ԵՄ հարաբերությունների մեջ բան է փոխվել. Հայաստանն իրոք համարվում է ԵՄ գործընկեր, այսինքն՝ նախկին իմիտացիոն գործընթացները գոյություն չունեն: