Պուտինի և Լուկաշենկոյի հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվեցին

Պուտինի և Լուկաշենկոյի հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվեցին

Սոչիում ավարտվեցին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները՝ Միութենական պետության շրջանակում ինտեգրման խորացման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպումը տևել է 5.5 ժամ: Առաջին երկու ժամերին Պուտինը և Լուկաշենկոն զրուցել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև, ճաշի ընթացքում, նրանք զրուցել են դեմ առ դեմ: Առանձնազրույցից հետո նախագահները բանակցությունները կրկին շարունակել են Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևի և Սերգեյ Ռումասի, երկու երկրների նախարարների մասնակցությամբ: