Քեյթ Միդլթոնը դարձել է Բուքինգհեմյան պալատում ՆԱՏՕ-ի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության աստղը

Քեյթ Միդլթոնը դարձել է Բուքինգհեմյան պալատում ՆԱՏՕ-ի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության աստղը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ՆԱՏՕ-ի 70-ամյակի պատվին Բուքինգհեմյան պալատում ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել են Դաշինքի անդամ երկրների առաջնորդները, ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում բացվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը: Ընդունելությանը մասնակցում էին թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամները, ներառյալ թագուհին, նրա ավագ որդի և ժառանգորդ Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, Քորնուելի դքսուհին, արքայազն Էդվարդը և նրա կինը՝ Սոֆին, Նորին մեծության դուստրը՝ արքայադուստր Աննան: Թագուհին (որի մահվան մասին ցանցում լուրեր էին տարածվել նախօրեին) գեղեցիկ տեսք ուներ կանաչ երանգի կոստյումով: Սակայն երեկոյի աստղը Քեմբրիջի դքսուհի Քեթրինն էր: Ըստ Daily Mail-ի, 37-ամյա դքսուհին ընտրել էր վառ կանաչ հանդերձանք: Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարը լրացրել է տպավորիչ դիմահարդարումը: Քեյթ Միդլթոնը միայնակ եկել միջոցառմանը, քանի որ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, այժմ պաշտոնական այցով գտնվում է Քուվեյթում և Օմանում, որը կավարտվի դեկտեմբերի 4-ին:   https://twitter.com/RoyalReporter/status/1201951768688627712?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1201953691420516352&ref_url=https%3A%2F%2Ffakty.ua%2F326593-v-yarko-zelenom-kejt-middlton-stala-zvezdoj-priema-v-bukingemskom-dvorce-v-chest-70-letiya-nato-foto