Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ

Միացյալ Նահանգները շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: «Կարող եմ ասել, որ մենք գերազանց հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, նախագահ Էրդողանի հետ»,- ասել է նա: Մասնավորապես, Թրամփն ասել է, որ ամերիկյան զինվորականները մասամբ լքել են Սիրիան և Թուրքիային այդ երկրի հետ իր սահմաններն ինքնուրույն պարեկելու հնարավորություն տվել: «Այնպես որ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»,- շեշտել է ԱՄՆ նախագահը: Միևնույն ժամանակ, Թրամփը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը՝ ռուսական С-400 համալիրների գնման համար: «Մենք քննարկում ենք այս հարցը»,- ասել է նա: Թրամփը նաև հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում ցանկացել է ձեռք բերել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը, «բայց Օբամայի վարչակազմը թույլ չի տվել նրանց դա անել»: «Այնպես որ, այս պատմությունն ունի երկու կողմ, և ես պետք է ասեմ դրա մասին»,- հավելել է նախագահը: