Առևտրային պատերազմն անվերջ են անվանել

Առևտրային պատերազմն անվերջ են անվանել

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատերազմը չավարտելու և դրա փոխարեն նոր հակառակորդների անցում կատարելու նրա մտադրության մասին: «Չեմ կարծում, որ մենք կունենանք նոր գործարք, որը կհանգեցնի համաշխարհային առևտրի վերսկսմանը»,- ասել է Արմսթրոնգը: Միևնույն ժամանակ, նա ներդրողներին խորհուրդ է տվել ձեռք բերել ակտիվներ տարբեր շուկաներում՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև գործարքի «առաջին փուլի» կնքման ակնկալիքով. «Այն ամենը, ինչ դուք պետք է հիմա անեք, որպեսզի գումար վաստակեք, որևէ ակտիվ ունենալն է և սպասելը, որ դրա գինն ավելանա: Մոտ ժամանակներս ոչ ոք իջեցման վրա չի խաղա, քանի որ ոչ ոք չի ցանկանում գործարքը դիմավորել կարճ դիրքում»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքի «առաջին փուլի» ավարտը, որի մասին հայտարարվել էր հոկտեմբերին, կարող է հետաձգվել մինչև հաջորդ տարվա նոյեմբերի ԱՄՆ նախագահական ընտրությունները: