Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին․ Փաշինյան

Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին: Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը: Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի անկյունում ու չէր նվագում: Ու մի դրվագում եկավ բեմի կենտրոն, մի կտոր նվագեց ու կրկին քաշվեց բեմի անկյունը: – Ինքն էլ եկավ իր պատմությունը պատմեց ու գնաց,- դրվագը մեկնաբանեց Հյուսնունցը: Տեսնելով իմ տարակուսած հայացքը, Հյուսնունցը սկսեց բացատրել, թե ինչ է կատարվում բեմում: Ըստ նրա՝ դա զրույց է, խոսակցություն: Երաժիշտներից յուրաքանչյուրը իր լեզվով (գործիքով) պատմությունն է պատմում, կամ արձագանքում մյուսի պատմած պատմությանը, հարցեր տալիս, պատասխաններ ստանում, զարմանում, ուրախանում, տխրում, ջղայնանում այդ պատասխանների վրա, կամ անտարբեր մնում: Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին: Ու այդ օրվանից՝ հիմնականում ավտոմեքենայի կամ ինքնաթիռի մեջ լսում եմ ինձ ծանոթ և անծանոթ ջազ ստեղծագործություններ և իմանում բազմաթիվ, բազմաթիվ հետաքրքիր, հուզիչ, զարմանալի պատմություններ: Շնորհակալ եմ Մաեստրո:)»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2483750788611968