Միացյալ Նահանգները մասնավոր կերպով փորձում է հասնել Իրանի հետ բանակցությունների․ Ռուհանի

Միացյալ Նահանգները մասնավոր կերպով փորձում է հասնել Իրանի հետ բանակցությունների․ Ռուհանի

Իրանի հետ բանակցություններ վարելու համար ԱՄՆ-ի մասնավոր հայտերը հակասում են այն հայտարարություններին, որոնք ամերիկացիները հրապարակայնորեն են անում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին, հայտնում է Mehr-ը։ Նրա խոսքերով, այսօր իրանական ժողովրդի դիմադրությունը ստիպել է ԱՄՆ պաշտոնատար անձանց ձգտել հասնել Իրանի հետ բանակցությունների։ Իրանը բազմիցս մերժել է բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի մասնակցի բանակցությունների, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային համաձայնագրին և չի հանել միակողմանի պատժամիջոցները։ Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր կլինեն «5+1»-ի (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) շրջանակներում, եթե Վաշինգտոնը կատարի այդ պայմանները։