Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ միջուկային գործարքի մասին

Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ միջուկային գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին, հայտնում է REGNUM-ը: «Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ես խոսեցի նախագահ Պուտինի հետ, մենք կապի մեջ ենք: Մենք ցանկանում ենք որոշակի միջուկային համաձայնագիր կնքել, որը որոշ փուլում կներառի Չինաստանը և այլ երկրներ»,- ասել է Թրամփը: Միացյալ Նահանգների ղեկավարը հավելել է, որ Չինաստանն անպայման պետք է ներառվի միջուկային համաձայնագրում՝ միգուցե հիմա, հնարավոր է՝ ավելի ուշ: Չինական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, որ իսկական միջուկային տերությունը Ճապոնիան է, և ոչ թե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, և նրա հարևան երկրները պետք է զգոն լինեն: