Անվանվել են սեքսի վատագույն նկարագրության մրցանակակիրները

Անվանվել են սեքսի վատագույն նկարագրության մրցանակակիրները

Literary Review գրական ամսագիրը ընտրել է ամենամյա Bad Sex Awards մրցանակակիրներին՝ մրցանակներ սեքսի վատագույն նկարագրության համար: Այս տարի առաջին անգամ հաղթողներ դարձել են երկու գրող՝ ֆրանսիացի Դիդյե Դեկուենը և բրիտանացի Ջոն Հարվին: Այս մասին հայտնում է hromadske-ն: Ժյուրիի անդամները նշել են, որ երկու հեղինակներն էլ նկարագրել են սեքսի տեսարանները այնքան վատ, որ նրանք չեն կարողացել ընտրել մեկ հաղթող։ Այսպիսով, Դիդյե Դեկուենը «Bad Sex Awards» մրցանակ է ստացել «Այգիների և լուռ գործարանների շուրջ» վեպի համար, որը պատմում է XII դարի Ճապոնիայի մասին: Դետեկտիվ վեպերի հեղինակ Ջոն Հարվին ստացել է նոր մրցանակ «Խաղաղություն» վեպի համար: