Մաշկի հիվանդությամբ մոդելը երեկույթի է եկել բաց հագուստով

Մաշկի հիվանդությամբ մոդելը երեկույթի է եկել բաց հագուստով

Կանադացի սուպերմոդել և վիտիլիգո ունեցող ակտիվիստ (մաշկի պիգմենտացիայի խախտում) Վինի Հարլոուն ընտրել է բաց հագուստը «Fashion Awards 2019» մրցանակաբաշխության համար, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը: Երեկույթն անցկացվել է Լոնդոնի Ալբերտ Հոլլում: 25-ամյա Հարլոուն կրում էր Vivienne Westwood ապրանքանիշի վարդագույն զգեստ։ Զգեստն իրենից ներկայացնում է կարճ կիսաշրջազգեստի վերածվող խորը լանջաբացվածքով կորսետ: Մոդելը իր կերպարը լրացրել է սրածայր կոշիկներով։ Երեկույթին անկեղծ հանդերձանքներով էին եկել նաև այլ մոդելներ, մասնավորապես՝ Նաոմի Քեմփբելը և Քայա Գերբերը։