Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ

Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ մասնակցել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի պատվիրակների պատվին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նախարար Էրիկ Գրիգորյանի հետ մասնավոր զրույցում կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով, մասնավորաբար նշելով, որ հաճախ է տեղեկանում Հայաստանում ընթացող դրական գործընթացների մասին։ Ընդունելության ընթացքում Ֆիլիպ VI-ը ողջունել է «COP-25»-ի պատվիրակներին ու իր ուղերձը հղել մասնակից երկրները ներկայացնող պաշտոնյաներին։