Պետությունը Սիս գյուղում ասֆալտապատել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է ևս 7.3 կմ-ի վերանորոգում

Պետությունը Սիս գյուղում ասֆալտապատել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է ևս 7.3 կմ-ի վերանորոգում

Պետությունը Արարատի մարզի Սիս գյուղում վերանորոգել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է դրա շարունակության՝ ևս 7.3 կմ ճանապարհի ասֆալտապատում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասֆալտապատված ճանապարհին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Սիսում ասֆալտապատվել է 2.4 կմ ճանապարհ: Թե մինչև ներկա ասֆալտապատումը, թե դրա շարունակությունը՝ մոտ 7.3 կմ ճանապարհ, կասֆալտապատվի 2021-ին»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ խոսքը երեք գյուղի ճանապարհի մասին է: Սիս գյուղի ճանապարհի վերանորոգումն ավարտվել է 3 ամիս առաջ: Նախարարը վստահեցրեց՝ բաղադրությունը ստուգվել է լաբորատորիայի միջոցով, ասֆալտն ամուր է: Նախարարը նշեց նաև՝ 2020-ին համար ողջ հանրապետությունում խոստացված 500 կմ ճանապարհի վերանորոգման նախագծերը կստանան դեկտեմբեր ամսին ու կամփոփեն: