Երբ նախարարը չի լսում ուսանողներին, դա բերում է այսպիսի իրավիճակների․ պատգամավորները Կենտրոնի բաժնում էին

Երևանի Կենտրոնի բաժնի դիմաց, որտեղ այսօր բերման են ենթարկվել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդները, քիչ առաջ ժամանել են ԱԺ պատգամավորներ «ԲՀԿ» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանը եւ Լիլիթ Գալստյանը։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան փողոցից ՀՅԴ երիտասարդներից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին Պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ եկել է, որ վստահ լինի, որ քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։