Վերակառուցման գործընթացը չի շոյելու քաղաքացուն, ծածկադմփոց չի լինելու. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաստացի ձևավորված է, հանձնաժողովի հինգ թեկնածուներին հավանության արժանացրեց խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ: Սակայն սրան զուգահեռ հնչում են քննադատություններ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործընթացը կարելի է ձախողված համարել, քանի որ չեն պահպանվել ձևավորման ընթացակարգերը, ինչի դեպքում միայն հնարավոր կլիներ հանձնաժողովը համարել իրապես անկախ: Մասնավորապես պնդում են, որ այն սկզբունքը, որի հիման վրա ձևավորվել է հանձնաժողովը, ուղղակիորեն հակսում է հակակոռուպցիոն մարմնի ձևավորման միջազգային փորձին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ: «Կոռուպցիան արմատախիլ անելու ցանկություն ունեցող ժողովուրդը ընտրել է լեգիտիմ խորհրդարան, որը քաղաքական պատասխանատվության տեսանկյունից պարտավորություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարել, և այդ քաղաքական պատասխանատվությունը և կամքը դրսևորվում է նաև այս մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- նշեց Հ. Հարությունյանը՝ հավելելով, որ կարևոր է, թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը: «Վերակառուցման գործընթացը չի շոյելու քաղաքացուն, ծածկադմփոց չի լինելու»,- ընդգծեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Մանրամասն տեսանյութում: