Գրետա Թունբերգը խորհուրդ է տվել մարդկանց դադարեցնել թերագնահատել զայրացած երեխաների ուժը

Գրետա Թունբերգը խորհուրդ է տվել մարդկանց դադարեցնել թերագնահատել զայրացած երեխաների ուժը

Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը կարծում է, որ մարդիկ իզուր են թերագնահատում զայրացած երեխաներին և նրանց ուժը: Նա դա ասել է ՄԱԿ-ի կլիմայի հարցով 25-րդ գագաթնաժողովում՝ գրում է El Pais-ը: Ակտիվիստը դժգոհել է, որ իրեն հաճախ անվանում են բարկացկոտ, բայց նշել է, որ նյարդայնացնող երեխա լինելը չի նշանակում վատը լինել: Թունբերգը հայտարարել է, որ զայրացած երեխաները կանգ չեն առնի, այլ ամեն ինչ կանեն կլիմայի պաշտպանության համար: «Մենք ... կշարունակենք այնպես, որ հնչեն ապագա սերնդի ձայները», - ասել է էկո-ակտիվիստը: Թունբերգը կրկին մեղադրեց աշխարհի բոլոր երկրներին՝ կլիմայի հիմնախնդիրները լուծելու համար բավարար ջանքեր չգործադրելու համար: Նա կոչ է արել քաղաքական գործիչներին լսել իրեն և սկսել ջանքեր գործադրել: