Գերմանիայում  նոր Գրետա Թունբերգ են հայտնաբերել

Գերմանիայում նոր Գրետա Թունբերգ են հայտնաբերել

Բժիշկ ուսանողուհի Աննա Մարիա Մանգայը, որ համացանցում ստացել է «գերմանացի Գրետա Թունբերգ» մականունը, դադարեցրել է իր ուսումը համալսարանում Բեռլինում կլիմայի պահպանման համար ամենօրյա պիկետների համար՝ հայտնում է Deutsche Welle-ն իր թվիթերյան էջում: 26-ամյա աղջիկը մեկ ամիս շարունակ ամեն օր վեց ժամ տևողությամբ միայնակ բողոքի ակցիա է անում Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող Դաշնային կանցլերի գրասենյակի շենքի դիմաց։ Բացի այդ, նա մասնակցում է այլ մարդկանց կազմակերպած ցույցերին: Մանգայը հույս ունի փոխելու հասարակության վերաբերմունքը կլիմայի հիմնախնդիրների վերաբերյալ: