Ոստիկաններն բերման են ենթարկում ցուցարարներին

Ոստիկաններն այս պահին ուժով բերման են ենթարկում Վազգեն Սարգսյան փողոցը փակած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ ԿԳՄՍ նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել, որոնք թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են ցուցարարների թվին: