«է հա, սառը գետնին, որ նստեն, կլացեն, բա ինչ կանեն»․ոստիկանը՝ ՀՅԴ երիտասարդների մասին

Ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը փողոցի բացումն էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողություններին։ «Բերման ենթարկվեցին միայն նրանք, որոնք հեռացվելուս հետո կրկին փորձ արեցին վերադառնալ, փակել փողոցը»,- նշեց ոստիկանության ներկայացուցիչը։