Կայացել է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացել է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ կմրցի Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 7-ից 13-ը՝ Նիդերլանդներում։