Անցեք Մարուքյանի քաղաքական ճանապարհը, հետո նրան կոչեր արեք. Անի Սամսոնյանը՝ Սոնա Ղազարյանին

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին, ասաց. «Այսօր այս ամբիոնից դուք չէիք խոսի կոռուպցիոն գործարքների և «ԿամԱզ»-ների մասին, եթե չլիներ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը. մենք բացահայտեցինք այդ թեման: Հարգեք մեր ողջամիտ կասկածները այդ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ»: Նա նշեց, որ իշխանություններն իրենց լռեցնելու համար այլ մեթոդ են ընտրել. «Այս օրերին ուղղորդված ֆեյքային հարձակումներ են եղել «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Մենք քարտեզագրում ենք բոլոր ֆեյքերին: Եվ այս այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, որոնք սրում են ատելությունը մեր դեմ»: Պատգամավորի խոսքով՝ Երևանի ավագանու ինստիտուտը իջել է Մայրանյան իջվածքի մակարդակին. «Անցեք Էդմոն Մարուքյանի քաղաքական ճանապարհը, հետո նրան կոչեր արեք»:   Մանրամասները՝ տեսանյութում: