ԱՄՆ-ը սիրիական նավթի հետ կանի այն, ինչ ուզում է․ Թրամփ

ԱՄՆ-ը սիրիական նավթի հետ կանի այն, ինչ ուզում է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը ստանձնել է Սիրիայի նավթահորերի վերահսկողությունը՝ «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար, և այժմ կարող է անել իր ուզածը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «ԴԱԻՇ-ը փորձում էր պահպանել նավթի վերահսկողությունը, իսկ այժմ մենք ամբողջովին վերահսկում ենք այն: Անկեղծ ասած, մենք վայելում ենք զգալի աջակցություն մեծ թվով տարբեր մարդկանց կողմից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սիրիայում մնացած ամերիկացի զինվորականները այնտեղ նավթն են պահպանում: «Մենք նավթ ունենք, և մենք կարող ենք դրա հետ անել այն, ինչ ցանկանում ենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: