«Սիլիցիում»-ը ցեմենտի գործարանից հետո մի քիչ շատ կլինի. Սոս Ավետիսյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցին, ասաց. ««Սիլիցիում»-ը ցեմենտի գործարանից հետո մի քիչ շատ կլինի»: Նրա խոսքով՝ այդ «Սիլիցիումի» գործարանը պետք է սև ծանր մետաղներ վերամշակեր. «Ավագանին, ի պատիվ իրեն, կարողացել է այդ սև ծանր մետաղների մասը դուրս մղել՝ հանուն ժողովրդի»: Պատգամավորն ընդգծեց՝ այս տնտեսական հեղափոխությունը երբեք չպետք է հակադրվի մարդկանց՝ մաքուր օդ շնչելուն:   Մանրամասները՝ տեսանյութում: