Բացառում եմ Հայկ Մարությանի ներգրավվածությունը արատավոր երևույթների մեջ. Մակունց

«Թափանցիկության առումով չափանիշները կարող են տարբեր լինել: Եթե հարցեր են առաջացել հանրության մոտ, ապա այն մեթոդաբանությունը, որը թափանցիկ ներկայացվել է, հնարավոր է՝ բավարար չի եղել: Կարծում եմ՝ այստեղ խորհրդարանը նույնպես անելիք ունի: Սա առաջին անգամ եմ հնչեցնում՝ սա կարող եք համարել առաջարկ թե՛ քաղաքապետարանին և թե՛ բոլոր շահագրգիռ անձանց, որոնք պատրաստ են ոլորտին օրենսդրական կարգավորում տալ, պատրաստ ենք նրանց հետ աշխատել»,-անդրադառնալով քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: