ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անվանել է մոլորակը փրկելու քայլերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անվանել է մոլորակը փրկելու քայլերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը Մադրիդում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով խորհրդաժողովում նախանշել է մոլորակը փրկելու քայլերը՝ հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը: Մասնավորապես, ըստ Գութերեշի, մինչև 2030 թվականը անհրաժեշտ է ջերմոցային գազերի արտանետումները 45% -ով կրճատել: Մինչև 2050 թվականը անհրաժեշտ է հասնել ածխածնային չեզոքության: Իսկ մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակել մինչև 1,5 աստիճան ըստ ցելսուսի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ աղետից խուսափելու համար «հանածո վառելիքները հավերժ պետք է մնան այնտեղ, որտեղ պետք է լինեն՝ գետնի տակ»: «Եթե մենք չազատվենք ածուխից կախվածությունից, ապա կլիմայի փոփոխությունները զսպելու մեր բոլոր փորձերը դատապարտված կլինեն ձախողման»,- նախազգուշացրել է գլխավոր քարտուղարը: Նա նաև հավելել է, որ շատ երկրներ, ընկերություններ, ֆինանսական հաստատություններ հուսադրող քայլեր են ձեռնարկում: Բայց, ըստ Գութերեշի, փոփոխությունը տեղի է ունենում շատ դանդաղ, մինչդեռ արմատական վերակազմավորում է անհրաժեշտ: Եվ, առաջին հերթին, G-20 երկրները, որոնք կազմում են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների երեք քառորդը, պետք է վերակառուցվեն: