Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին հայտարարել Է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»: «Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել Է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել Է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից: «Կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը պետք Է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին»,- մեջբերում Է նրա խոսքը Mizan գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: