Այո՛,  հայ-ռուսական հարաբերություններում կան դրական փոփոխություններ, բայց Մոսկվայում շատ լավ են հիշում՝ ով ով է եղել մինչև իշխանափոխությունը

Այո՛, հայ-ռուսական հարաբերություններում կան դրական փոփոխություններ, բայց Մոսկվայում շատ լավ են հիշում՝ ով ով է եղել մինչև իշխանափոխությունը

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում դրական ուղղությամբ էական փոփոխություններ են եղել.«Երբ որ մենք այս հարցերը բարձրացնում ենք և քննարկում ենք մեր գործընկերների հետ, ես համոզված եմ, որ դա իր արտացոլումն է գտնելու հետագայում նաև իրենց վարքագծի մեջ: Եվ նաև հայ-ռուսական հարաբերությունների այն դինամիկան, որը վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում կա, նույնիսկ՝ այս տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ տեղյակ եք, որ օգոստոսին Հայաստան է ժամանել իմ գործընկերը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, այնուհետև Հայաստան է ժամանել նաև Ազգային ժողովի նախագահի գործընկերը, դրան հետևեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը, այնուհետև՝ Արտաքին գործերի նախարարի այցը, և կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում շատ դրական դինամիկա արձանագրվեց, մենք ֆիքսեցինք, որ կարողացել ենք առաջ գնալ և ունենալ զգալի հաջողություններ, և այս այցերը նաև ֆիքսել են էդ հաջողությունները»-հայտարարել է Գրիգորյանը։ http://medialab.am/cache/3cc2aff7-14970-1000x708-100-scale.jpg Ըստ նրա՝ այսպիսի հարաբերությունները նաև թույլ են տալու, որպեսզի հարցերը ավելի բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկվեն  և գտնվի այս իրավիճակի լուծում.«Որովհետև ես համոզված եմ, որ միանշանակ, քանի որ Ռուսաստանը ներկայություն ունի Սիրիայում, «Իսլամական պետության» ցանկացած հավելյալ տեղ դիրքավորումը Ռուսաստանի անվտանգության համար մարտահրավեր է, և սա միասնական մարտահրավեր է, և այս միասնական մարտահրավերում մեր շահերը միանշանակ համընկնում են, և համոզված եմ, որ մենք ինչպես Սիրիայում ենք գործել և քննարկել ենք համատեղ գործողությունները՝ գիտեք, որ Սիրիայում ունենք հումանիտար օգնություն, դա նաև իր արտացոլումը կգտնի այլ ուղղություններում մեր հարաբերություններում»։ https://www.aysor.am/news_images/528/1581376_1/81.thumb.jpg Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց Պետդեպի արձագանքը Սիրիա հումանիտար զորք ուղարկելու մասին ԱԽ քարտուղարի հայտարարությանը.«Միացյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցի շուրջ հայտնի է և եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ հումանիտար առաքելության խումբ ուղարկելուց հետո հայ-ռուսական հարաբերություններն ավելի են խորացել և զարգացել, ապա ես կարծում եմ, որ իրավիճակին պետք է գլոբալ գնահատական տրվի ու պետք է ավելի գլոբալ նայել»։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիտարկումներին, Սուրեն Սարգսյանը հիշեցնում է՝ մինչ պաշտոնը ստանձնելը  նա Հայաստանի ամենահակառուս քաղաքական ակտիվիստներից մեկն էր.«Նույնիսկ իր հարցազրույցներում պնդում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկարատև պաշտոնավարումը Ռուսաստանի զարգացումը տասնյակ տարիներով հետ է գցում։ Ինձ համար շատ հետաքրքիր է լսել՝ արդյոք նրա կարծիքն այս պահի դրությամբ փոխվել է  թե ոչ։ Այսինքն՝ արդյոք շարունակում է կրել իր այդ սկզբունքային դիրքորոշումը, թե արդեն պաշտոնից ելնելով նա հարմարվել է ներկայիս իրողության հետ»։ Ըստ մեր զրուցակցի՝ հայ-ռուսական հարաբերություններում կան դրական տեղաշարժեր  այն առումով, որ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև երկխոսությունն այդուհանդերձ կայացել է։ Իսկ ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարին, ապա շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանում նրա նկատմամբ  վստահություն չկա և որքան էլ նրա գործընկերները հանդիպում են իր հետ արարողակարգային կամ այլ բնույթի հանդիպումների ժամանակ, դա բացարձակ չի նշանակում, որ նրանք Անվտանգության խորհրդի քարտուղարին վստահում են՝ հաշվի առնելով նրա հակառուսական և պրոսորոսական անցյալը»։ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, բնականաբար Ռուսաստանում որոշակի մտահոգություն ու անհանգստություն կար.«Եվ դա բնական է բոլոր ռազմավարական դաշնակիցների համար, քանի որ երբ ներքաղաքական իրավիճակ է փոխվում և իշխանության են գալիս ուժեր, որոնք այնքան էլ ծանոթ չեն եղել դաշնակից պետության ղեկավարության հետ, բնականաբար որոշակի ժամանակ պետք էր՝ վերականգնելու վստահությունը, հավատը։ Այս առումով ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես վարչապետը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները այդ աշխատանքը տարել են ու հասել են մի մակարդակի, երբ այդ պաշտոնյաները Մոսկվայում ընդունվում ու ընկալվում են։ Իհարկե սա վերաբերում է բարձր մակարդակին, բայց բնական է, որ կան ու շարունակելու են Հայաստանում լինել ոչ  բարձր մակարդակի պաշտոնյաներ, ում Ռուսաստանում վերապահումով են մոտենում՝ հաշվի առնելով նրանց քաղաքական ու հասարակական գործունեությունը մինչ պաշտոն ստանալը։ Այնպես, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ով ով է, ով ինչ է եղել մինչ պաշտոն ստանալը և ով երբևէ իր դիրքորոշումը կփոխի միայն հայտարարությունների տեսքով»։ Միջազգայնագետի դիտարկմամբ՝ իշխանափոխությունից հետո սա հայ-ռուսական հարաբերությունների առաջին փուլն է, որի ընթացքում ամենակարևորը տեղի է ունեցել.«Ձևավորվել է  փոխվստահություն, աշխատանքային նորմալ բարիդրացիական հարաբերություններ։ Նաև կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանը հայտարարեց, որ որևէ նպատակ չունի դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ինչպես նախկինում պնդում էին մեր այսօրվա իշխանությունները՝ ընդդիմություն եղած ժամանակ։ Իհարկե այս հայտարարությունները դրական լիցքավորում են հայ-ռուսական հարաբերություններին և դա կազդի երկկողմ հարաբերությունների վրա, ընդամենը ժամանակի հարց է»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։