Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ․ Լիոնել Մեսսի

Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ․ Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, որքան մոտ է կարիերայի ավարտը, այնքան ավելի նշանակալից են դառնում պարգևները: Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ և նմանատիպ պարգևները առավել նշանակալից են: Ես միայն մի քանի տարի ունեմ զբաղվելու այն գործով, որը սիրում եմ և ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում ֆուտբոլ խաղալու հնարավորություն եմ ստացել»,- ասել է արգենտինացին: Մեսսին հույս է հայտնում, որ հաջորդիվ ևս ինքը կշարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից, նմանատիպ հաճույք պարգևելով նաև իր ընտանիքին և ֆուտբոլասերներին: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «France Football» պարբերականի անցկացրած մրցանակաբաշխությունում 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկն է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն: «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում է ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին: Մինչ այս Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին: