Լավրովը Բաքվում ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի հուշարձանին

Լավրովը Բաքվում ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի հուշարձանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը կարմիր վարդերի ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի հուշարձանին: Հուշահամալիրը պատվանդան է, որի վրա տեղակայված է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը՝ հանրապետության աշխարհագրական ուրվագծերի պատկերով պատի ֆոնին: Նախարարը և նրան ուղեկցող ռուսական պատվիրակությունը ծաղկեպսակ են դրել նաև Հեյդար Ալիևի կնոջ՝ Զարիֆայի թաղման վայրում: Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել նաև Ադրբեջանի անկախության համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ դնելով Շեհիդների ծառուղում գտնվող Հավերժական կրակի մոտ: