Մեսսին 6-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը

Մեսսին 6-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: «France Football» պարբերականի անցկացրած քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ»-ին արժանացել է Մեսին: Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկը է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն: Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը: Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, ստացավ Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը: Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց ԱՄՆ հավաքականից Մեգան Ռապինոն: «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին: Մինչ այս Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին: