Ֆիքսել են Լուսինի Երկրի վրա ընկնելու պահը

Ֆիքսել են Լուսինի Երկրի վրա ընկնելու պահը

Ավստրալիայի Քերթինի համալսարանի գիտնականները պարզել են, որ 2016-ի օգոստոսի 22-ին, Ավստրալիայի տարածքում, Երկրի մթնոլորտ է մտել Երկրի բնական արբանյակը՝ ոչ մեծ երկնաքար, որին գրավել է մոլորակի ձգողականության ուժը և ժամանակավորապես դարձրել նրա լուսինը: Այս մասին հաղորդել է Science Alert-ը: Հետազոտողները պարզել են, որ DN160822_03 օբյեկտի արագությունը անկման ժամանակ եղել է համեմատաբար ցածր՝ վայրկյանում 11 կիլոմետր, իսկ հետագիծը գրեթե ուղղաձիգ: Ցածր արագությունը ցույց է տալիս, որ օբյեկտը պտտվել է Երկրի շուրջը, իսկ անկման անկյունը բացառում է տիեզերական աղբի տարբերակը, ներառյալ չաշխատող տիեզերական սարքերը և դրանց բեկորները: 95 %-ոց ճշտությամբ երկնաքարը հանդիսանում է Երկրի ժամանակավոր արբանյակը: Մինչև DN160822_03-ը հայտնի էին ևս երկու մինի-լուսիններ մասին՝ 2006 RH120-ը, որը պտտվել է Երկրի շուրջ 2006-2007թթ., և ցածր արագությամբ բոլիդը՝ 2014-ին: