ԱՄՆ նախագահը մոռացել է իր կնոջ մասին թռիչքից առաջ

ԱՄՆ նախագահը մոռացել է իր կնոջ մասին թռիչքից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի մասին հիշել է ուղղաթիռին մոտենալու կես ճանապարհին: Համապատասխան տեսանյութը հրապարակված է FOX 10 Phoenix YouTube-ալիքում: Կադրերում երևում է, թե ինչպես է ամերիկյան առաջնորդը մենակ քայլում դեպի տրանսպորտային միջոցը և միայն ճանապարհի կեսին է կանգ առնում՝ սպասելով իր կնոջը, որից հետո նրա հետ մոտենում է ուղղաթիռին: Որոշ լրագրողներ ենթադրել էին, որ նախագահը սկզբում պարզապես մոռացել էր իր կնոջ մասին: Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի պատճառով Մելանյան անհարմար դրության մեջ է հայտնվում: Օգոստոսին Թրամփին մեղադրել էին կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ տեսանյութի պատճառով, որում նա կնոջը կանչում է իր ոտքին երեք անգամ հարվածելով: Ցանցում շատերը նշել էին, որ պետության ղեկավարի ժեստն օգտագործվում է կենդանիներին կանչելու համար: https://youtu.be/XNBECVOePu0