Ջոնի Դեփը կդառնա Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին մյուզիքլի համապրոդյուսերը

Ջոնի Դեփը կդառնա Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին մյուզիքլի համապրոդյուսերը

Ջոնի Դեփի Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությունը կզբաղվի հանգուցյալ փոփ կատարող Մայքլ Ջեքսոնի մասին մյուզիքլի ստեղծմամբ, հայտնում է Page Six-ը: Գլխավոր հերոսուհին կլինի երգչի երգերը կատարող նրա ստրազներով զարդարված հայտնի սպիտակ ձեռնոցը: Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove («Հանուն ձեռնոցի սիրո. ոչ պաշտոնական երաժշտական հեքիաթ Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին»): Արտիստներից բացի, բեմում ելույթ կունենան տիկնիկները: Սցենարի հեղինակը կլինի Ջուլիան Նիթցբերգը՝ Նյու Յորքում ահաբեկչական հարձակում նախապատրաստող նացիոնալիստների և «Ալ Քաիդայի» անդամների մասին օպերետի հեղինակը: Բեմադրության պրեմիերան տեղի կունենա 2020-ի հունվարի 25-ին, Լոս Անջելեսում: