Ադամի և Եվայի փոխարեն նույնասեռ զույգերի պատկերով խորան է հայտնվել շվեդական եկեղեցում

Ադամի և Եվայի փոխարեն նույնասեռ զույգերի պատկերով խորան է հայտնվել շվեդական եկեղեցում

Շվեդական Մալմյո քաղաքի կաթոլիկ եկեղեցում խորան է հայտնվել, որտեղ Ադամի, Եվայի և օձի ավանդական պատկերի փոխարեն նույնասեռ զույգեր են և տրանսգենդեր՝ գայթակղիչ օձի կերպարով, հայտնում է RT-ն: Հակասական արվեստի գործը ստեղծել է լուսանկարիչ և նկարիչ Էլիզաբեթ Օլսոն Վալինը՝ 2012 թ.-ին: Իր նկարներում նա կրոնական կերպարների և փոքրամասնության ներկայացուցիչների համադրությամբ աշխատում էաջակցել վերջիններին: Նկարչուհին ցանկանում էր նկարը նվիրել Սքար տաճարին, երբ եկեղեցին պատրաստվում էր անցկացնել առաջին նույնասեռ հարսանիքն իր 1000 տարվա պատմության ընթացքում: Նրա խոսքերով, նա ցանկացել է ստուգել, թե արդյոք եկեղեցին իրոք հանդուրժող է նույնասեռ հարաբերությունների նկատմամբ, ինչպես որ հայտարարել է: Սակայն, նրա խոսքերով, տաճարը քաղաքավարիորեն մերժել է նվերը, հայտարարելով, որ խոսքը քաղաքական ակտիվության մասին է և ոչ հավատի: Այնուամենայնիվ, Մալմյոի Սուրբ Պողոսի եկեղեցին ընդունել է «Դրախտ» անվանումով նկարը՝ որպես նոր խորան, այն ներկայացնելով դեկտեմբերի 1-ին: Վալինի խոսքերով, նա իր նկարում ցանկացել է ցույց տալ, որ սեռական փոքրամասնություններին վիճակված է գնալ «ավելին շուտ դրանխտ, քան դժոխք»: Նշվում է, որ շվեդական եկեղեցին հպարտանում է իր առաջադիմական հայացքներով: Սակայն, ըստ հարցումների, շվեդները լքում են եկեղեցին ռեկորդային թվերով: