Զելենսկին օրինագիծ է մտցրել «օրենքով գողերի» դեմ

Զելենսկին օրինագիծ է մտցրել «օրենքով գողերի» դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա օրինագիծ է մտցրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հանցագործ համայնքների ստեղծման և օրենքով գողի կարգավիճակում գտնվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ուղարկվել է քննարկման՝ նախագահի կողմից «հրատապ է» գրությամբ: Քրեական պատիժ կկիրառվի հանցավոր համայնքների անդամների հավաքներ կազմակերպելու, «օրենքով գողի» կարգավիճակում գտնվելու համար: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև հանցագործություն կատարելու խնդրանքի համար: Նշվում է, որ նմանատիպ միջոցառումներ կիրառվում են նաև Ռուսաստանում: Հանցագործ համայնքի կազմակերպման և դրան մասնակցելու համար Ռուսաստանում մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: