Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարմիրով ներկել է ռուս գրող Գրիբոյեդովի արձանը։ «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։ Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,- գրել է նա։ Ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատամամ։ Պատասխան Վինոգրադովին»։