Մեգան Մարքլը հինգերորդ անգամ մնացել է առանց անձնական օգնականի

Մեգան Մարքլը հինգերորդ անգամ մնացել է առանց անձնական օգնականի

Դքսուհի Մեգան Մարքլը մնացել է առանց անձնական օգնականի: Բանն այն է, որ Սամանթա Քոենը, որը այդ պաշտոնում նշանակվել է հենց Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի կողմից, որոշել է հեռանալ։ Ինչպես հայտնում է The Sun-ը՝ նախկին դերասանուհու անձնական օգնականը չի կիսել դուքսերի պահվածքը: Եվ մասնավորապես` մասնավոր թռիչքները, որոնք զույգը հաճախ է կատարել վերջերս: Նրանց վերջին ուղևորությունը ցանցում անհամաձայնության բուռն պատճառ է առաջացրել. Մեգան Մարքլին և արքայազն Հարիին մեղադրում են շրջակա միջավայրը աղտոտելու մեջ՝ մասնավոր ինքնաթիռներով թռչելով։ Այժմ Սամանթան ստացավ նոր հեղինակավոր պաշտոն, որը կապված չէ թագավորական ընտանիքի հետ: Այժմ նա կաշխատի Cool Earth բարեգործական կազմակերպությունում, որը հենց զբաղվում է բնապահպանական հարցերով, մասնավորապես կապված ածխածնի արտանետումների նվազեցման հետ: Հարկ է նշել, որ Սամանթա Քոենը հինգերորդ օգնականն է նրանց թվում, ովքեր հեռացել և չեն ցանկացել ծառայել Մեգան Մարքլին։