Կինը 2 շաբաթ անցկացրել է անապատում առանց սննդի

Կինը 2 շաբաթ անցկացրել է անապատում առանց սննդի

Ավստրալիայի ոստիկանությունը գտել է երկու շաբաթ առաջ անապատում անհայտ կորած տեղի բնակչուհուն: Այդ մասին հայտնում է ABC հրատարակությունը: Ավստրալիայի բնակչուհի Թամարա ՄաքԲի-Ռաիլին իր երկու ընկերների՝ Կլեր Հոքրիջրի և Ֆու Թրանի հետ միասին ուղևորության է մեկնել մայրցամաքում երկու շաբաթ առաջ: Ճանապարհորդության հենց սկզբում զբոսաշրջիկների մեքենան խրվել է Ֆինկ գետի հունին: Ավստրալացիները երեք օր անհաջող փորձել են ազատել տրանսպորտը: Այնուհետև նրանք որոշել են ոտքով գնալ մարդկանց որոնելու համար: Զբոսաշրջիկները մեքենայում գրություն են թողել իրենց երթուղու ենթադրյալ կոորդինատներով։ Ավստրալացիների մոտ ջուր չի եղել, և սնունդից մնացել էր բլիթների մի տուփ: Գրության շնորհիվ ոստիկանությունը գտել է ՄաքԲի-Ռաիլիին: Նա հիվանդանոց է տեղափոխվել ջրազրկված և արևի ծանր այրվածքներով: Քլեր Հոքրիդջը և Ֆու Տրան անհայտ կորած են։