«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում». ՌԴ ԱԳՆ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտնական այցով կմեկնի Ադրբեջան: Արտաքին գերատեսչության այցի մեկնաբանության մեջ ասվում է. «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ջանքերում: Ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»: «Մենք ենթադրում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով ՝ կողմերի միջև երկխոսության միջոցով: Մենք կշարունակենք նպաստել կարգավորմանը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում: